AI օգնական վաճառքի համար

Ձեր AI օգնականը, որը չի թողնում հաճախորդներին սպասել

Achi-⁠ն պատասխանում է ձեր հաճախորդներին 24/7, ներկայացնում է ծառայություններն ու գները, օգնում է գրանցվել և կրկին կապվում է նրանց հետ, ովքեր հետաքրքրվել են, բայց չեն շարունակել։

Պատասխանում է միայն ձեր տրամադրած տվյալներով՝ առանց գներ, զեղչեր կամ պայմաններ հորինելու։

N

Nuri Beauty Lab · օրինակ

Achi

barev, gel lak@ inch arje?
Բարև ձեզ։ Գել լաքով մանիկյուրը 8 000 ֏ է, տևում է մոտ 1 ժամ։ Ո՞ր օրն է ձեզ հարմար։
shat e, mtacem
Հասկանալի է։ Ունենք նաև դասական մանիկյուր՝ 5 000 ֏։ Երբ որոշեք, ես այստեղ եմ։
Հաճախորդը չպատասխանեց
1 օր անց Achi-⁠ն հիշեցրեց
Բարև ձեզ։ Հիշեցնեմ՝ գել լաքով մանիկյուրը 8 000 ֏ է, իսկ դասականը՝ 5 000 ֏։ Ո՞րն եք նախընտրում՝ կօգնեմ գրանցվել։
lav, grancvem vaxy 18:00-in
Գրանցվեց՝ 18:00
Achi-⁠ի շնորհիվ վերադարձած եկամուտ+֏8,000
Իրական զրույց՝ սկզբից մինչև արդյունք
  1. 1Հաճախորդը չպատասխանեց
  2. 21 օր անց Achi-⁠ն հիշեցրեց
  3. 3Հաճախորդը վերադարձավ
  4. 4Գրանցվեց՝ 18:00
  5. 5Achi-⁠ի շնորհիվ վերադարձած եկամուտ +֏8,000

Քայլ առ քայլ

Ինչպե՞ս է աշխատում Achi-⁠ն

  1. 01

    Հաճախորդը գրում է

    Հաճախորդը հարցնում է գնի, ծառայության, ազատ ժամերի կամ իրեն հետաքրքրող այլ հարցերի մասին։

  2. 02

    Achi-⁠ն պատասխանում է

    Achi-⁠ն պատասխանում է ձեր տրամադրած տվյալներով, հասկանում է՝ ինչ է պետք հաճախորդին, և օգնում է նրան կատարել հաջորդ քայլը։

  3. 03

    Չի մոռանում հետաքրքրված հաճախորդներին

    Եթե հաճախորդը հետաքրքրվել է, բայց չի շարունակել, Achi-⁠ն կարող է կրկին գրել և հիշեցնել։

  4. 04

    Դուք տեսնում եք արդյունքը

    Ձեր վահանակում տեսնում եք՝ քանի հաճախորդ է դիմել, քանիսն են գրանցվել և որքան եկամուտ է ստացվել Achi-⁠ի միջոցով։

Եթե հարցին պատասխանելու համար բավարար տվյալ չկա, Achi-⁠ն այն փոխանցում է ձեր թիմին։

Լեզուներ

Խոսում է ձեր հաճախորդների լեզվով

Հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ լատինատառ հայերեն՝ Achi-⁠ն հասկանում է, թե ինչպես են իրականում գրում ձեր հաճախորդները։

  • Հայերեն

    Բարև, մանիկյուրն ինչքա՞ն արժե։

  • Русский

    Здравствуйте, сколько стоит маникюр?

  • English

    Hi, how much is a manicure?

  • Լատինատառ հայերեն

    barev, manikyur@ inch arje?

Կարո՞ղ եմ գալ 6 տարեկան աղջկաս հետ, երեխաների մանիկյուր անո՞ւմ եք։

Լավ հարց է։ Կճշտեմ մեր թիմի հետ, և նրանք շուտով կպատասխանեն ձեզ այստեղ։

Ձեր պատասխանն է պետք

Պատասխանը ձեր տվյալներում չկա

Վստահություն

Իսկ եթե Achi-⁠ն պատասխանը չգիտի՞

Պարզապես չի հորինում։

Եթե անհրաժեշտ տեղեկությունը ձեր տրամադրած տվյալներում չկա, Achi-⁠ն հաճախորդին տեղեկացնում է, որ հարցը փոխանցում է ձեր թիմին։

  • Չի հորինում գներ կամ զեղչեր
  • Չի խոստանում չհաստատված ազատ ժամեր
  • Ձեր թիմին է փոխանցում բողոքներն ու հատուկ ուշադրություն պահանջող հարցերը
  • Այլևս չի գրում, եթե հաճախորդը խնդրում է չշարունակել

Արդյունքներ

Տեսեք՝ ինչ արդյունք է տալիս Achi-⁠ն

Achi-⁠ն միայն չի պատասխանում հաղորդագրություններին։ Ձեր վահանակում կարող եք տեսնել՝ որ հաճախորդներն են գրանցվել և որքան իրական եկամուտ են բերել։

Եկամուտը հաշվվում է միայն այն ժամանակ, երբ ձեր աշխատակիցը նշում է իրական վճարված գումարը։

Թվերը ցուցադրական օրինակ են և չեն ներկայացնում իրական հաճախորդի արդյունք։
Achi-⁠ի միջոցով ստացված եկամուտ
֏482,000
Վերադարձած հաճախորդներից եկամուտ
֏96,500
Նոր հաճախորդներ
41
Հարցումներից դարձել են հաճախորդ
23%

Ani

Չատի հղում · Մանիկյուր

֏8,000

Վերադարձավ Achi-⁠ի շնորհիվ

Հաճախորդներ, ովքեր լռել էին և վերադարձան Achi-⁠ի հիշեցումից հետո

Որտեղ է աշխատում

Այսօր կարող եք սկսել չատի հղումով

Ստանում եք ձեր բիզնեսի առանձին հղումը, որը կարող եք տեղադրել Instagram-⁠ի էջում, Google Maps-ում կամ կայքում։

  • Չատի հղում

    Կայք · Instagram-⁠ի էջ · Google Maps

    Հասանելի է հիմա
  • Instagram Direct

    Շուտով
  • WhatsApp

    Շուտով
  • Telegram

    Շուտով

Տեսեք՝ ինչպես կաշխատի Achi-⁠ն հենց ձեր բիզնեսի համար

Ընտրեք օրինակներից մեկը և փորձեք Achi-⁠ն իրական ծառայություններով, գներով և հաճախորդների հարցերով։